Ահաբեկիչները գրոհել են սիրիական բանակի դիրքերը

Սիրիայի կառավարական զորքերը «Սիրիական ազատ բանակ» զորամիավորման հետ միասին հետ են մղել «Ջեբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհները։ Այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։

Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 23-ին, «Ջեբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման մոտ հազար զինյալներ Դամա և Դեյր Դամա բնակավայրերի մոտ գրոհել են 9-րդ տանկային դիվիզիայի դիրքերը։ Այժմ Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են պաշտպանական մարտերը։ Ահաբեկիչների գործողությունների հետևանքով զոհվել է սիրիական բանակի 5 զինվոր, վիրավորվել՝ 19-ը։ Հարվածների տակ են ընկել նաև տեղի խաղաղ բնակիչները։

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակումը կանխելու համար կառավարական զորքերից օգնություն են խնդրել «Սիրիական ազատ բանակ»-ի հրամանատարները, որոնք նախօրեին հայտնել էին օրինական իշխանությունների կողմն անցնելու մասին։

Հատկանշական է, որ կառավարական զորքերի կողմն անցնելու գործընթացը տեղի է ունեցել Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի միջոցով։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180623/1523274535.html?referrer_block=index_main_3

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.