Սիրիական զորքերը գրոհում են «Ջեբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերը

Սիրիայի կառավարական ուժերի հրետանին ռմբակոծել է «Ջեբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերը Դերաա նահանգի Լեջաթ բնակավայրում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը հղում կատարելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը։

Նշվում է, որ կառավարական զորքերն այս լեռնային գոտիներում շրջափակել են ահաբեկչական խմբավորման զինյալներին, որոնք պատանդ են պահում մի քանի գյուղերի խաղաղ բնակչությանը։ Ահաբեկիչները զգալի կորուստներ են կրում։

Ինչպես գրում է ՍԱՆԱ-ն, ահաբեկիչները Լեջաթ բնակավայրի մոտակայքում գտնվող քարանձավներն օգտագործում են որպես իրենց ռազմաբազաներ և այնտեղից երբեմն հարձակումներ են կատարում։

Ավելի վաղ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել էր, որ հունիսի 23-ին «Ջեբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման շուրջ հազար զինյալներ գրոհել էին կառավարական զորքերի դիրքերը։ Հարձակման հետևանքով զոհվել էր սիրիական բանակի 5 զինվոր, վիրավորվել՝ 19-ը։ Հարձակման հետևանքով վնասվել էին նաև տեղի բնակավայրերի տները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.