Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը չեզոքացրել է Եմենի ապստամբների արձակած բալիստիկ հրթիռը

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգերը մայրաքաղաք Ռիադի օդային սահմաններում կարողացել են բալիստիկ հրթիռ չեզոքացնել, որն արձակել էին Եմենի ապստամբ հուսիները։

Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով սաուդական աղբյուրներին։

Տեղի լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է հրթիռային գրոհի լուսային արտացոլանքը։ Հրթիռային հարձակման փորձը տեղի է ունեցել մուսուլմանների երեկոյան աղոթքի ժամին։

Հիշեցնենք, որ Եմենում շարունակվում են զինված գործողությունները, որոնց երկրի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադիի կողմից մասնակցում է նաև Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան։ Ի պատասխան՝ հուսիները հաճախ փորձում են ռմբակոծել Սաուդյան Արաբիայի տարածքը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.