Եթովպիայում վարչապետի վրա հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է 30 մարդ

Եթովպիայի ոստիկանությունը ձերբակալել է 30 մարդու, որոնք կասկածվում են օրեր առաջ վարչապետ Աբի Ահմեդի վրա կատարված հարձակման հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով եթովպիական լրատվամիջոցներին։

«Մեսկել հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալված անձանց թիվը հասել է 30-ի», - հայտնում են ոստիկանությունից։

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ վարչապետի վրա հարձակումը կատարվել է հենց այն պահին, երբ վերջինս ավարտել է հանրահավաքում իր ելույթը։ Բեմահարթակի ուղղությամբ նռնակ են նետել։ Բարեբախտաբար, վարչապետը չի տուժել։ Նշվում է, որ հրապարակում այդ պահին կար շուրջ 100 հազար մարդ։

Եթովպիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 156-ը, որոնցից վեցի վիճակը ծայրահեղ ծանր է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.