Իսրայելական երկու հրթիռ ընկել է Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում

Այսօր՝ հունիսի 26-ին, իսրայելական երկու հրթիռներ ընկել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը։

Աղբյուրը նշում է, որ միևնույն ժամանակ Սիրիայի՝ Իսրայելի հետ սահմանային շրջաններում հաջողվել է խոցել անհայտ թռչող սարք։

Բացի այդ՝ «Ջեբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները Էլ Կունեյթրա քաղաքի մոտակայքից մի քանի հրթիռ են արձակել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Սա տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ հարձակում է տեղի ունեցել Դամասկոսի օդանավակայանի վրա։

Զոհերի և վիրավորների մասին դեռ հստակ տեղեկություններ չկան։

Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում հարևան Սիրիային՝ այնտեղ գտնվող իրանական ռազմաբազաների պատճառով։ Վերջին անգամ իրավիճակը լրջորեն սրվել էր մայիսին։ Այդ ժամանակ հարվածների էին ենթարկվել Դամասկոսի հյուսիսում գտնվող ռազմական ավանը, մայրաքաղաքի օդանավակայանում գտնվող զինապահեստները և սահմանային մի շարք դիրքեր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.