Մեծ Բրիտանիայի թագուհին հավանության է արժանացրել Brexit-ի մասին օրինագիծը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հավանության է արժանացրել Brexit-ի մասին օրինագիծը՝ վերջինիս տալով օրենքի ուժ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Ջոն Բերքոուն։

Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ օրենքը սկսելու է գործել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուց՝ 2019 թ․ մայիսի 29-ից հետո։

Նախորդ շաբաթ լորդերի պալատը վերջնականապես հաստատել էր Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու մասին օրինագծի կառավարության տարբերակը։ Սա հնարավորություն չընձեռեց փաստաթղթում փոփոխություններ կատարելու։

Ռիա Նովոստի-ի հավաստմամբ՝ ի սկզբանե պարզ էր, որ կառավարության տարբերակում փոփոխություններ չեն կատարվի, քանի որ Թերեզա Մեյի թիմը կողմ էր «կոշտ Brexit-ին», իսկ նրա համախոհները մեծամասնություն են կազմում խորհրդարանում։

Բրիտնաինեի համար Brexit-ի մասին օրենքում ամենակարևոր դրույթն այն է, որ այս երկրում չեղարկվում է 1972 թ․ ընդունված «Եվրոպական համայնքի» մասին օրենքը, ինչը նշանակում էր, որ Միացյալ Թագավորության սահմաններում գործում էր նաև ԵՄ օրենսդրությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.