Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնեցրել են Պուտինի և Թրամփի հանդիպման վայրն ու ժամկետը

Վաշինգտոնը և Մոսկվան համաձայնեցրել են Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վայրը և ժամկետը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հանդիպում անցկացնելու մասին հարցը քննարկվում է շատ վաղուց։ Այժմ կարող եմ ասել, որ համաձայնեցվել է հանդիպման անցկացման ժամկետը և վայրը», - ասել է Ուշակովը՝ հավելելով, որ հանդիպումը տեղի է ունենալու երրորդ երկրում։

«Բոլթոնի հետ հանդիպումից առաջ մենք ունեցել նք փակ կոնտակտներ, որոնց ընթացքում նույնպես քննարկվել են հանդիպման վայրի և ժամկետների մասին հարցեր։ Ընտրվել է բավական հարմար վայր թե մեզ, թե ամերիկացիների համար», - շարունակել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ հանդիպման ավարտին հնարավոր է՝ Պուտինը և Թրամփը հանդես գան համատեղ հայտարարությամբ, ինչը կուրվագծի երկու երկրների հետագա անելիքները։

Ուշակովի խոսքով՝ քննարկվելու են ռազմավարական կայունությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, երկկողմ հարաբերությունները և մի շարք այլ կարևոր հարցեր։

Աղբյուր՝  http://tass.ru/politika/5328949

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.