Թրամփը Մակրոնին առաջարկել է դուրս գալ Եվրամիության կազմից․ WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է դուրս գալ Եվրպական Միության կազմից։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ամերիկյան The Washington Post լրատվականին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի վերջին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Մակրոնը և Թրամփը քննարկել են առևտրին վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում Թրամփը, ենթադրաբար, հարցրել է․ «Ինչու՞ Դուք դուրս չեք գալիս Եվրամիության կազմից»։

Այնուհետև, ըստ աղբյուրի, Թրամփը Մակրոնին ասել է, որ ԵՄ կազմից դուրս գալու պարագայում ԱՄՆ-ը Ֆրանսիային կառաջարկի երկկողմ առևտրային համաձայնագիր ավելի լավ պայմաններով, քան ԵՄ-ի հետ՝ որպես առանձին կազմակերպություն, գործող համաձայնագիրն է։

Ռիա Նովոստի-ն հիշեցնում է, որ հուլիսին ԱՄՆ նախագահն այցելելու է Եվրոպա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Բրյուսելում։ Գագանթաժողովից հետո ԱՄՆ նախագահը մեկնելու է Հելսինկի՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.