Իրանի նախագահը հայտարարել է ԱՏԷՄԻԳ-ի հետ համագործակցության մասշտաբների հնարավոր նվազեցման մասին

Իրանը կարող է նվազեցնել համագործակցության մասշտաբները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) հետ։ Այս մասին գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ Վիեննայում ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։

«Իրանի միջուկային գործունեությունը մշտապես հետապնդել է խաղաղ նպատակներ», - ասել է Ռոհանին՝ հավելելով, որ ԱՏԷՄԻԳ-ի հետ համագործակցության աստիճանի վերաբերյալ որոշումները կայացնում է Թեհրանը։

Իրանի նախագահի խոսքով՝ «Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության աստիճանի փոփոխության պատասխանատվությունն ընկած է այն ուժերի վրա, որոնք ստեղծել են այս նոր իրավիճակը»։

Հասան Ռոհանին հուլիսի 4-ին մեկնել է Ավստրիա, որտեղ բանակցություններ է անցկացնում այս երկրի ղեկավարության հետ։ Վիեննան նախագահում է ԵՄ Խորհուրդը մինչև այս տարվա դեկտեմբեր։

Այցի ընթացքում քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների պլանը, Թեհրանի և Վիեննայի երկկողմ հարաբերությունները և առևտրային կապերը։

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.