Աֆղանստանի արևելքում ոչնչացվել է Իսլամական պետության շուրջ 25 զինյալ

Աֆղանստանի զինված ուժերի՝ երկրի արևելյան շրջաններում կատարած գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ 25 զինյալ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով աֆղանական 1TV լրատվականին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ աֆղանական Աչինի շրջանում սպանվել են ԻՊ 23 զինյալներ, որոնց թվում՝ այդ խմբի ղեկավարը։

Եվս երկու ահաբեկչի հաջողվել է ոչնչացնել Հասքա Մինա նահանգում անօդաչու թռչող սարքերի գործադրման շնորհիվ։

Վերջին շրջանում Աֆղանստանում իրավիճակը նշանակալիորեն սրվել է։ «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը, որն իր տիրապետության տակ է պահում երկրի գյուղատնտեսական նշանակության բավական մեծ տարածքներ, վերջերս սկսել է գրոհել խոշոր քաղաքները։ Այս երկրի տարածքում մեծացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.