Սոմալիի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 մարդ

Հուլիսի 7-ին հզոր պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 17-ը։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով XinhuaNet գործակալությանը։

 «Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ներքին գործերի նախարարության շենքի հետևից դուրս է եկել ականապատ ավտոմեքենա։ Անվտանգության ուժերին հաջողվել է ոչնչացնել հարձակումն իրականացնողներին։ Մենք կարող ենք հաստատել, որ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 մարդ», - ասել է Սոմալիի ոստիկանության ներկայացուցիչը։

Իրավապահների փոխանցմամբ՝ պայթյունից հետո հրաձգություն է սկսվել ահաբեկիչների և ոստիկանների միջև։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդանոցներ են տեղափոխվել 17 տուժածներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.