Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում կհանդիպի Էլմար Մամեդյարովի հետ
Հուլիսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպում է ունենալու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին ասվում է ՀՀ արտգործնախարարության թվիթերյան էջում տեղ գտած հայտարարության մեջ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը», - ասվում է թվիթերյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ սա Մնացականյանի և Մամեդյարովի առաջին պաշտոնական հանդիպումն է։