Սիրիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումը․ SANA

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի Հոմս նահանգի Տիֆոր ավիաբազային։ Հարվածները չեզոքացվել են Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Այս մասին գրում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։

«Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է չեզոքացնել մի քանի հրթիռ, հարվածել մեկ ինքնաթիռի և ստիպել մնացած կործանիչներին լքել Սիրիայի օդային տարածքը», - գրում է լրատվականը։

Հարձակման հետևանքով սիրիական կողմից զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։ Հասցվել է միայն նյութական վնաս, որի չափը ճշտվում է։

Իսրայելական կողմը հրաժարվել է մենաբանել օդային հարձակման մասին տարածված լուրերը։

«Մենք չենք մեկնաբանում օտար լրատվամիջոցների հրապարակած լուրերը», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Հոմս նահանգը գտնվում է Սիրիայի կենտրոնական հատվածում՝ Դամասկոսի հյուսիսարևելքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.