ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին

Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՔԾ մամուլի ծառայությանը։

«Այո, ծանուցումն ուղարկվել է, նա էլ տեղեկացրել է, որ հուլիսի վերջին կներկայանա», - հայտնել են  ծառայությունից:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.