Հունաստանն արտաքսել է ռուս դիվանագետների

Հունաստանի կառավարությունը որոշում է կայացրել ռուս երկու դիվանագետների արտաքսելու և ևս երկուսի մուտքը երկիր արգելելու վերաբերյալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում հունական Kathimerini թերթին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հունաստանի իշխանություններն այս դիվանագետներին մեղադրում են երկրի ներքին գործերի միջամտելու փորձերի, ինչպես նաև ազգային անվտանգությունը խաթարող այլ ապօրինի գործողությունների մեջ։

Թերթի աղբյուրը նշում է, որ Աթենքն, այնուամենայնիվ, ցանկանում է պահպանել Մոսկվայի հետ լավ հարաբերությունները և նպաստել երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.