ԱՄՆ-ը Եվրոպային Ռուսաստանից պաշտպանելու համար տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսում․ Թրամփ

ԱՄՆ-ը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսում Եվրոպային Ռուսաստանից պաշտպանելու համար՝ միևնույն ժամանակ մեծ գումարներ է կորցնում առևտրի մեջ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Երկար տարիների ընթացքում ԱՄՆ նախագահներն ապարդյուն փորձում են ստիպել Գերմանիային և ՆԱՏՕ-ի մյուս հարուստ երկրներին Ռուսաստանից պաշտպանվելու համար վճարել ավելի շատ։ Նրանք միայն վճարում են իրենց բաժնի մի փոքր մասը։ ԱՄՆ-ը վճարում է տասնյակ միլիարդավոր դոլարներ, որպեսզի սուբսիդավորի Եվրոպային, սակայն միևնույն ժամանակ նշանակալի գումարներ է կորցնում առևտրում», - գրել է Թրամփը։

Նա հիշեցրել է, իրենք չեն ընդունի այն, որ Ռուսաստանը գումարներ ստանա Եվրոպա գազ մատակարարելով։ Թրամփը հիշեցրել է, որ Գերմանիան պաշտպանական ծախսերի համար տրամադրում էր իր ՀՆԱ-ի միայն 1%-ը, մինչդեռ Միացյալ Նահանգները տրամադրում է ՀՆԱ-ի 3,6%-ը։

ՆԱՏՕ-ում ունեցած ելույթի ժամանակ Թրամփը դաշնակիցներից պահանջել է ոչ թե մինչև 2024 թ․, այլ անմիջապես ավելացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 2%-ին։

Գերմանիան և Ռուսաստանը բազմիցս հայտարարել են, որ «Հյուսիսային հոսք-2»-ը առևտրային ծրագիր է և չի պարունակում քաղաքական որևէ ենթատեքստ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.