Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ վերականգնման և գյուղական շրջանների զարգացման նախարարության շենքի մոտ մահապարտ-ահաբեկիչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 15-ը։ Այս մասին հայտնել է Աֆղանստանի ոստիկանությունը։

Ավելի վաղ ոստիկանությունից տեղեկացնում էին, որ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է շուրջ տասը մարդ, կան նաև զոհեր։

Աֆղանստանի ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին նախարարության մուտքի մոտ։ Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է այն ժամանակ, երբ նախարարության աշխատակիցները դուրս էին գալիս շենքից։

Հատկանշական է, որ տարածաշրջանում հայտնի ահաբեկչական որևէ խմբավորում դեռ չի ստանձնել տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180715/1524625529.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.