Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում կատարվել են կիբերհարձակման միլիոնավոր փորձեր․ Պուտին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում ռուսական հատուկ ծառայությունները կանխել են մոտ 25 միլիոն կիբերարձակում և այլ հանցավոր գործողություններ, որոնք կատարվել են ռուսական տեղեկատվական ենթակառուցվածքների նկատմամբ։ Այս մասին առաջնության կազմակերպչական շտաբի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա շնորհակալություն է հայտնել ռուսական և արտասահմանյան հատուկ ծառայություններին՝ հաղորդելով, որ աշխարհի առաջնության ընթացքում կարգուկանոնը պահպանել են 55 հատուկ ծառայությունների 126 աշխատակիցներ, ինչպես նաև  34 պետությունների իրավապահ մարմիններ։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մունդիալին ժամանած հյուրերը Ռուսաստանում իրենց զգացել են ապահով, իսկ ռուսները և մյուս հավաքականների երկրպագուները չեն հանդիպել ավելորդ սահմանափակումների։

«Մեր երկիր ժամանած հյուրերը կարողացել են հանգիստ և հարմարավետ տեղափոխվել քաղաքից քաղաք, դիտել իրենց սիրելի թիմի խաղերը ինչպես մարզադաշտում, այնպես էլ՝ ցանկացած վայրում», - նշել է Պուտինը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվել է հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում, Դոնի Ռոստովում, Կազանում, Սամարայում, Սարանսկում, Վոլգոգրադում, Կալինինգրադում և Եկատերինբուրգում։ Աշխարհի առաջնության գավաթը նվաճել է Ֆրանսիայի հավաքականը։

Աղբյուր՝  https://rsport.ria.ru/football/20180716/1139401495.html?referrer_block=i...

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.