Պենտագոնի ղեկավարը պատրաստ է բանակցություններ անցկացնել ՌԴ պաշտպանության նախարարի հետ․ Reuters

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը պատրաստ է բանակցություններ անցկացնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։

Գործակալության աղբյուրը հավաստում է, որ Մեթիսը պատրաստ է բանակցություններ անցկացնել Շոյգուի հետ։ Չի նշվում, սակայն, թե արդյոք ամերիկյան կողմը հարցում ուղարկել է առանձին հանդիպում կամ հեռախոսազրույց ունենալու համար։

Reuters-ը գրում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները վերջին անգամ առանձին հանդիպում ունեցել են 2015 թվականին՝ Ջեյմս Մեթիսի նախորդի օրոք։ Հնարավոր հանդիպումը կարող է լինել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների 2015 թվականից ի վեր առաջին հանդիպումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.