Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Համիդ Կարզաիի անվան օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ շուրջ 60-ը։ Այս մասին հայտնում է Tolo News-ը՝ հղում կատարելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությանը։

Աղբուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17:00-ի սահմաններում՝ Աֆղանստանի փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուստումի ժամանումից անմիջապես հետո։ Վերջինս երկրից հեռացել էր, քանի որ նրան կասկածում էին առևանգում և խոշտանգումներ կազմակերպելու մեջ։

Աֆղանստանի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ պայթուցիկ սարքը գործարկել է մահապարտ-ահաբեկիչը։ Նրան չի հաջողվել հասնել փոխնախագահին, սակայն ահաբեկիչը հասցրել է գործարկել պայթուցիկը, երբ արդեն անվտանգության աշխատակիները ֆիքսել էին նրան։

Ավելի ուշ հայտի է դարձել, որ պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

2017 թ․ Աֆղանստանի փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուստումը մեկնել էր Թուրքիա, քանի որ կասկածվում էր իր քաղաքական հակառակորդներին առևանգելու և խոշտանգելու մեջ։ Դուստումին պաշտոնապես մեղադրանք չէր առաջադրվել, սակայն նա հետապնդումներից խուսափելու համար որոշեց մեկնել Թուրքիա։ Փոխնախագահի ներկայացուցչի խոսքով՝ Դուստումը մեկնել էր Թուրքիա բուժզննություն անցնելու և իր ընտանիքի անդամներին հանդիպելու նպատակով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.