Իսրայելի վարչապետը սպառնում է 7 անգամ ավելի ուժեղ հարված հասցնել Գազայի հատվածին

Իսրայելը պատրաստ է անհրաժեշտության դեպքում յոթ անգամ ավելի ուժեղ հարված հասցնել Գազայի հատվածում գործող ՀԱՄԱՍ ծայրահեղական խմբավորմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Ռազմական ուժով, տնտեսական պատժամիջոցներով և անկլավում նոր զանգվածային ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքով Իսրայելը ցանկանում է հասնել հրետանակոծության և սահմանային շրջաններում անկարգությունների դադարեցման։

«Հանգստյան օրերին մենք շատ լուրջ հարվածներ հասցրեցինք ՀԱՄԱՍ-ի դիրքերին։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք գրոհել 7 անգամ ավել ուժով», - ասել է Նեթանյահուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան Գազայի հատվածի հետ սահմանում դիպուկահարի կողմից իսրայելցի զինվորի սպանության,  մի քանի ժամ գնդակոծել էր անկլավը՝ ոչնչացնելով ՀԱՄԱՍ խմբավորման շուրջ 70 թիրախ։

Այս անգամ պաղեստինցինեը զերծ էին մնացել պատասխան գրոհ ձեռնարկելուց՝ սահմանափակվելով ընդամենը  երեք հրթիռային հարվածներով, որոնցից երկուսը չեզոքացվել էին Իսրայելի պաշտպանության բանակի ՀՕՊ համակարգերի կողմից։

Ավելի ուշ տեղեկություններ ստացվեցին, որ Եգիպտոսի և միջազգային միջնորդների ջանքերի շնորհիվ կողմերին հաջողվել է համաձայնություն ձեռք բերել կրակի դադարեցման մասին։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180722/1525097725.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.