Աթենքի մերձակայքում բռնկված հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Հունաստանի մայրաքաղաք Աթենքից ոչ հեռու բռնված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Sputnik-ի հունական ծառայությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 24-ի առավոտյան Կարմիր խաչի ծառայողները և մի խումբ կամավորների Աթենքից արևելք գտնվող Մատի կուրորտային թաղամասի ծովափում հայտնաբերել են մահացած 26 մարդու դիեր։ Նախնական վարկածի համաձայն՝ մարդիկ փորձել են մտնել ծովը, որպեսզի փրկվեն հրդեհից։

Ավելի վաղ հաղորդվում էր 48 զոհի և 156 վիրավորի մասին, որից 16-ը՝ երեխաներ են։ Վիրավորներից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ավելի ուշ Reuters գործակալությունը հայտնում էր, որ զոհերի թիվը աճել է՝ հասնելով 60-ի։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հրշեջ ծառայության տասնյակ խմբեր, երեք ինքնաթիռ և երկու ուղղաթիռ, սակայն ուժեղ քամին խոչընդոտում է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։

Հունաստանի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Աթենքի հյուսիսարևելյան և արևմտյան շրջաններում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.