Իրանի գլխավոր շտաբի պետը խոստանում է կոշտ պատասխան տալ ԱՄՆ-ի սպառնալիքներին

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին խոստացել է կոշտ պատասխան տալ ԱՄՆ-ի կողմից Իրանի հասցեին հնչող սպառնալիքներին։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը։

«Մեր թշնամին, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, ավելի լավ է խաղ չանի առյուծի պոչի հետ, հակառակ դեպքում կարող են բախվել տարածաշրջանում և աշխարհում շատ կոշտ և անհավանական պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ», - նշել է Բաքերին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի «բնակեցման կենտրոնները և ընդհանրապես նրանց շահերը հասանելի են Իրանի պաշտպանության ուժերի համար»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի մասին թվիթերյան գրառում էր կատարել՝ օգտագործելով բացառապես մեծատառեր։ Նա նշել էր, որ Իրանն աննախադեպ հետևանքների կհանդիպի, եթե շարունակի սպառնալ ԱՄՆ-ին։ Դոնալդ Թրամփի այս հայտարարությունը պատասխանն էր Հասան Ռոհանիին, որը կոչ էր արել ԱՄՆ-ին «խաղ չանել առյուծի պոչի հետ» և զշուշացրել, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը շատ կզղջա։

Աղբյուր՝ https://ria.ru/world/20180724/1525224645.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.