Սիրիական Էս Սունեյդայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 38 մարդ

Սիրիայի հարավային Էս Սուվեյդա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 38 մարդ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։

Նշվում է, որ հուլիսի 25-ի առավոտյան մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Էս Սունեյդա քաղաքի շուկայում։ Պայթյունի հետևանքով ևս 30 մարդ վիրավորվել է։

Սիրիացի զինվորականները կարողացել են կանխել Իսլամական պետության ևս երկու հարձակում՝ ոչնչացնելով ահաբեկիչներին մինչև պայթուցիկ սարքերի գործարկումը։

Բացի այդ, Դումա գյուղի բնակիչները ոչնչացրել են չորս ահաբեկչի, որոնք փորձել են մտնել բնակավայր։

Ավելի ուշ Էս Սունեյդայի նահանգապետ Ամիր ալ Աշին հայտնել է, որ մեկ մահապարտ-ահաբեկչի հաջողվել է ձերբակալել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.