Սիրիայի հարավում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել 215-ի

Սիրիայի հարավային Էս Սուվեյդա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով տեղի քաղաքային հիվանդանոցի հաղորդած տվյալներին։ Նշվում է, որ ևս 153 մարդ վիրավորվել է։

«Էս Սուվեյդայում Իսլամական պետության կատարած ահաբեկչության հետևանքով վերջնական զոհերի թիվը 215 է, իսկ վիրավորներինը՝ 153», - ասել է քաղաքային հիվանդանոցի տնօրեն Ֆանդի Ջամուլը։

Նրա խոսքով՝ իրականում վիրավորների թիվն ավելի մեծ է։ Բանն այն է, որ թեթև վնասվածքներ ստացածները, ստանալով անրաժեշտ բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից։

Ավելի վաղ հաղորդվում էր 144 զոհի և 178 վիրավորի մասին։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի առավոտյան Սիրիայի հարավային Էս Սուվեյդա քաղաքում մի քանի մահապարտ-ահաբեկիչներ պայթյուններ էին իրականացրել։ Ահաբեկիչներից մեկը պայթուցիկ սարք էր գործարկել բանջարեղենի շուկայի տարածքում։ Եվս մեկին բռնել էր տեղի բնակիչներից մեկը, սակայն մահապարտը կարողացել էր պայթեցնել իրեն։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մի քանի խումբ էլ հարձակվել էր նույնանուն նահանգի արևելքում գտնվող գյուղերի վրա, սակայն սիրիական բանակը կարողացել էր հետ մղել գրոհը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.