Եվրամիությունը զիջումների է գնացել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ բանակցությունների ընթացքում Բյուսելի կողմից որոշ զիջումներ է ստացել առևտրային պատերազմից խուսափելու համար։

Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

«Բրյուսելը համաձայնել է դիտարկել ԱՄՆ-ից հեղուկ գազի ներկրման ծավալների ավելացման հնարավորությունը, նվազեցնել արդյունաբերական մաքսատուրքերը, համապատասխանեցնել բժշկական օգտագործման մթերքների չափանիշները, ինչպես նաև մեծացնել սոյայի ներկրման ծավալները», - գրում է թերթը։

Աղբյուրի հավաստմամբ՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատվիրակությունները դեռ աշխատում են առևտրային բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարության վրա։ Այն վերաբերելու է ԱՄՆ-ի կողմից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերի սահմանման հարցին։

Այս տեղեկությունն ավելի ուշ հաստատել է նաև անձամբ ԱՄՆ առաջնորդը։

«Մենք հանդիպել ենք Սպիտակ տանը, որպեսզի սկիզբ դնենք մեր հարաբերությունների նոր փուլին․ այն ամուր հարաբերությունների, որից կշահեն երկու կողմերն էլ», - Յունկերի հետ հանդիպումից հետո ասել է Դոնալդ Թրամփը։

«ԵՄ-ը ցանկանում է ավելացնել ԱՄՆ-ից հեղուկ գազի ներմուծման ծավալները։ Այն դառնալու է շատ խոշոր գնորդ», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Նա ընդգծել է նաև, որ Եվրամիությունն «անմիջապես ավելացնելու է ամերիկյան սոյայի ներկրման ծավալները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր խոշոր մաքսատուրքեր սահմանել Եվրոպական Միությունից ավտոմեքենաերի ներկրման վրա։ Եվրահանձնաժողովն, իր հերթին, խոստացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.