Պայթյուն՝ Պեկինում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում

Այսօր՝ հուլիսի 26-ին, պայթյուն է տեղի ունեցել Պեկինում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ականատեսների վկայություններին։

Նշվում է, որ ոստիկանությունն արդեն շրջափակել է քաղաքի հյուսիսարևելյան թաղամասը, որտեղ տեղակայված է ԱՄՆ դեսպանատունը։

Global Times-ը, հղում կատարելով ականատեսների վկայություններին, գրում է, որ դեպքի վայրից ոչ հեռու մի կին փորձել է ինքնասպան լինել։ Դեռ հայտնի չէ՝ արդյոք սա կապ ունի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետ, թե ոչ։

Տեղի ունեցածի հետևանքով ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ չինացի իրավապահները ձերբակալել են մի տղամարդու։ Ենթադրվում է, որ Ներքին Մոնղոլիայի 26-ամյա հենց այս բնակչի ձեռքում է եղել պայթուցիկ սարքը։

Նա ձեռքի հատվածում ստացել է վնասվածքներ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.