ԱՄՆ Կոնգրեսում դեմ են Պուտինի և Թրամփի «գաղտնի հանդիպումներին»

ԱՄՆ Կոնգրեսում դեմ են Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի «գաղտնի հանդիպումների» անցկացմանը։

Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Շեյլա Ջեկսոն Լին խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, որը դատապարտում է «Պուտինի և Թրամփի միջև հետագայում որևէ գաղտնի հանդիպման կազմակերպումը»։

Փաստաթղթի հեղինակը ԱՄՆ առաջնորդին կոչ է անում նաև Կոնգրեսի հետ համաձայնեցնել բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պուտինի հետ Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ։

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատը նախագահ Թրամփին կոչ է անում Կոնգրեսին ներկայացնել Պուտինի հետ Հելսինկիում կայացած հանդիպմանը ձեռք բերված ցանկացած համաձայնություն և պայմանավորվածություն», - ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ Պուտինի և Թրամփի միջև կնքված բոլոր համաձայնագրերը «բավարարում են Կրեմլի շահերը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Սա երկու նախագահների լիարժեք ձևաչափով առաջին հանդիպումն էր։ Երկու երկրների առաջնորդներն էլ հայտարարել են, որ չափազանց մեծ քայլ է կատարվել առաջ։

Ավելի վաղ երկու նախագահները հանդիպել էին երկու անգամ՝ 2017 թ․ հուլիսին և նոյեմբերին՝ միջազգային խոշոր միջոցառումների շրջանակներում։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180728/1525531945.html?referrer_block=index_main_1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.