Թրամփը համաձայն է այցելել Մոսկվա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն է մեկնել Մոսկվա։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ առաջնորդը Մոսկվա կմեկնի պաշտոնական հրավերն ստանալուց հետո։

«Նախագահ Թրամփն անհամբերությամբ է սպասում Պուտինի այցին Վաշինգտոն, որը տեղի կունանա հաջորդ տարվա սկզբին։ Նա նաև պատրաստ է մեկնել Մոսկվա, եթե ստանա պաշտոնական հրավեր», - ասել է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը։

Lenta-ն հիշեցնում է, որ ավելի վաղ՝ հուլիսի 27-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան կողմին հրավեր էր ուղարկել։

ՌԴ առաջնորդը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Թրամփի հետ հարաբերությունների մասին, նշել է, որ վերջինս տրամադրված է հետագա «օգտակար» հանդիպումներին։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Սա երկու նախագահների լիարժեք ձևաչափով առաջին հանդիպումն էր։ Երկու երկրների առաջնորդներն էլ հայտարարել են, որ չափազանց մեծ քայլ է կատարվել առաջ։

Ավելի վաղ երկու նախագահները հանդիպել էին երկու անգամ՝ 2017 թ․ հուլիսին և նոյեմբերին՝ միջազգային խոշոր միջոցառումների շրջանակներում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.