Թրամփը պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել Իրանի նախագահի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ Սպիտակ տանն ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահը։

«Ես իհարկե կհանդիպեմ Իրանի նախագահի հետ, եթե նրանք ցանկություն ունենան։ Չգիտեմ՝ արդյոք նրանք այժմ պատրաստ են, քանի որ նրանք հայտնվել են բարդ իրավիճակում», - ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ պատրաստ է հանդիպմանը ոչ թե թույլ կամ ուժեղ լինելու, այլ այն բանի համար, որ նման ձևաչափի խորհրդակցությունները նպատակահարմար են։

«Եթե մեզ հաջողվի պայմանավորվել ինչ-որ կարևոր բանի շուրջ, այլ ոչ թե թղթերի փոխանակման, ապա ես պատրաստ եմ հանդիպելու», - շարունակել է Թրամփը։

Նա նշել է նաև, որ չի պատրաստվում հանդիպման համար որևէ նախապայման առաջադրել Թեհրանին:

Մայիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստվում է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի նկատմամբ և սահմանել ամենախիստ պատժամիջոցները, եթե վերջինս չփոխի քաղաքական դիրքորոշումը։ Նա 12 նախապայման էր առաջադրել իրանական միջուկային ծրագրի նոր համաձայնագրի համար։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5415107

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.