Սիրիայում ռուս զինորականները ոչնչացրել են Հմեյմիմ ավիաբազայի վրա ուղարկված անօդաչու սարք

Սիրիայում գործող ահաբեկիչները հերթական անգամ անօդաչու թռչող սարք են ուղարկել Հմեյմիմ ավիաբազայի տարածքի վրա։ Սարքը հաջողվել է չեզոքացնել, իսկ ռազմաբազան գործում է նորմալ ռեժիմով։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ցիգանովը։

«Հուլիսի 29-ին՝ օրվա մութ ժամերին, Հմեյմիմ ռուսական ռազմաբազայի՝ օդային տարածքի վերասկողություն իրականացնող սարքերը ֆիքսել են անօդաչու սարք, որն արձակվել է Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների վերահսկողոթյան տակ գտնվող տարածքներից։ Թիրախը չեզոքացվել է զենիթահրթիռային համապատասխան միջոցներով», - ասել է Ցիգանովը։

Նա նշել է, որ զոհեր չեն գրանցվել։ Ռազմաբազային չի հասցվել նաև նյութական վնաս։

Ավելի վաղ ռուսական ՀՕՊ համակարգերը Հմեյմիմ ավիաբազայի օդային տարածքում չեզոքացրել են անօդաչու թռչող մի քանի սարք։ Վերջին անգամ նման հարձակում եղել է հուլիսի 27-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.