Պայթյուն՝ Բոլոնյայի օդանավակայանի մոտակայքում

Իտալական Բոլոնյա քաղաքի մերձակա մայրուղում ցիստեռնի և ևս մի քանի մեքենաների պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Rai News 24 հեռուստաալիքը։

La Repubblica թերթի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառ է դարձել այն, որ Բոլոնյայի օդանավակայանի մոտակայքում վթարվել է բեռնատարը, ինչի հետևանքով բռնկվել և այրվել են նշված ցիստեռնով տեղափոխվող քիմիական նյութերը։

Կրակը տարածվել է մոտակա կայանատեղիում կանգնած մեքենաների վրա։ Դրանցից մի քանիսը նույնպես պայթել են։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, շտապօգնության ծառայության և հրշեջ ծառայության խմբեր։ Փակ են մոտակա ճանապարհները։

Օդանավակայանի ղեկավար կազմից հայտնում են, որ պայթյունը չի ազդել իրենց աշխատանքի վրա․ ինքնաթիռները ժամանում և մեկնում են ըստ ժամանակացույցի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.