ԱՄՆ-ին պետք չէ վստահել․ Իրանի նախագահը զգուշացնում է ԿԺԴՀ արտգործնախարարին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն այն գործընկերը չէ, որին կարելի է վտահել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Financial Tribune թերթին։

«Վերջին տարիներին Վաշինգտոնի գործողությունները հանգեցրել են նրան, որ ամերիկյան վարչակազմն աշխարհում ընկալվում է որպես ոչ վստահելի գործընկեր, որը չի կատարում ստանձնած պարտավորությունները», - ասել է Ռոհանին։

Իր հերթին ԿԺԴՀ արտգործնախարարը հայտարարել է, որ միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը հակասում է միջազգային իրավունքին։

«Հյուսիսային Կորեայի քաղաքականությունն ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելուն և միաբևեռության հակազդեցությանը», - հավելել է նախարարը։

Նա Ռոհանիի հետ խոսել է նաև Սինգապուրում տեղի ունեցած գագաթնաժողովի մասին։

Լի Յոն Հոն Իրան է ժամանել պաշտոնական այցով։ Ավելի վաղ նա հանդիպում էր ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.