Սեպտեմբերին տեղի կունենա ԿԻմ Չեն Ընի և Մուն Չժե Ինի հերթական հանդիպումը

Կորեայի Հանրապետության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու առաջիկա սեպտեմբերին Փհենյանում։ Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի նախագահի վարչակազմից։

Նշվում է, սակայն, որ երկու երկրների ղեկավարների հերթական հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռ հստակեցված չէ։

Առաջիկա սեպտեմբերին միջկորեական գագաթնաժողով անցկացնելու մասին որոշումը կայացվել է սահմանային Փանմունջոմ բնակավայրում տեղի ունեցած հանդիպման արդյունքում, որին մասնակցում էին երկու երկրների այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք պատասխանատու են երկու Կորեաների վերամիավորման համար։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրլի 27-ին Փանմունջոմ բնակավայրում տեղի է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և Հյուսիսային Կորեաի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը։ Սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր վերջին 10 տարվա ընթացքում։

Հանդիպման արդյունքում փաստաթուղթ է ստորագրվել խաղաղության, բարգավաճման և Կորեական թերակղզու միավորման մասին։

Սեուլը և Փհենյանը հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն է։

Երկու առաջնորդների հաջորդ հանդիպումը կայացել է մայիսին՝ նույն վայրում։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5451349

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.