Ամերիկյան հրթիռակիր ռազմանավը մտել է Սև ծով

Ամերիկյան ռազմածովայն ուժերի Carney նավը, որը հագեցած է Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով, մտել է Սև ծով։ Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ օգոստոսի 12-ին նավը մտել է Սև ծով «այստեղ անվտանգության ապահովվման միջոցառումներ իրականացնելու և տարածաշրջանում դաշնակիցների նավատորմերի հետ համատեղելիությունն ամրապնդելու նպատակով»։

«Carney նավի Սև ծով մտնելը ցույց է տալիս մեր պատրաստակամությունը տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու հարցում։ Այն ժամանակը, որը մենք կանցկացնենք Սև ծովում, կօգնի մեզ ամրապնդել դաշնակից պետությունների նավատորմերի հետ համատեղելիությունը, ինչպես նաև փորձի փոխանակման լավ հնարավորություն կլինի», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Carney նավը մտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի կազմի մեջ։ Այն Arleigh Burke տեսակի 14-րդ նավն է։ Երկարությունը 154 մետր է։ Շահագործման է հանձնվել 1996 թվականին։ Այն հագեցած է է Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով, Tomahawk և Harpoon հրթիռներով, ստորջրյա հարձակման համակագերով։ Կարող է տանել Sikorsky MH-60R տեսակի երկու հարձակողկական ուղղաթիռ։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5451164

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.