Աֆղանստանում ռազմաբազայի վրա թալիբների կատարած հարձակման հետևանքով զոհվել է 45 զինծառայող և ոստիկան

Աֆղանստանի անվտանգության ուժերի ավելի քան 45 ներկայացուցիչ է զոհվել «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալների՝ երկրի հյուսիսարևելյան Բագլան նահանգի ռազմաբազայի վրա կատարած հարձակման արդյունքում։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Tolo News հեռուստաալիքին։

Նշվում է, որ ռազմաբազայի վրա հարձակումը կատարվել է օգոստոսի լույս 15-ի գիշերը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է 35 զինծառայող և ոստիկանության 10 ներկայացուցիչ։

Իրավապահները հաստսատել են հարձական փաստը, սակայն չեն նշել դրա հետևաքով զոհվածների կոնկրետ թիվը։

Նախօրեին «Շահին» ճամբարի ներկայացուցիչ Մոհամադ Հանիֆ Ռեզաեն հայտնել էր, որ «Թալիբան» շարժման զինյալները գրավել էին Ֆայրաբ նահանգում գտնվող ռազմաբազան։ Այս անգամ զոհվել էր աֆղանական բանակի 17 զինծառայող, վիրավորվել՝ 12-ը։

Աֆղանստանում դիմակայություն է ընթանում կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման միջև։ Վերջինս վերահսկում է բազմաթիվ գյուղական տարածքներ, ինչպես նաև հաճախակի գրոհում է մեծ քաղաքները։ Վերջին շրջանում այստեղ նշանակալիորեն մեծացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.