Թրամփը չեղարկել է կիբերհարձակումներ կատարելու կանոնների մասին Օբամայի ստորագրած հրամանագիրը․ WSJ

Օգոստոսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ չեղարկելով նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանագիրը, ըստ որի՝ Վաշինգտոնին թույլ էր տրվում կիբերհարձակումներ իրականացնել հակառակորդների նկատմամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ամերիկյան The Wall Street Journal թերթին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքն այն փաստաթղթի մասին է, որն ամերիկյան կառավարությանը թույլ է տալիս այսպես կոչված կիբերզենք կիրառել հակառակորդների նկատմամբ։ Այս փաստաթուղթը գաղտնի էր, սակայն դրա բովանդակությունը հասանելի է դարձել շնորհիվ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Էդվարդ Սնոուդենի։

Փաստաթուղթը Օբաման ստորագրել էր 2012 թվականին։ Այժմ հայտնի չէ, թե Թրամփը կոնկրետ ինչ փոփոխություններ է ցանկանում մտցնել։

Թերթը նշում է, որ բազմաթիվ քննադատներ Օբամայի ստորագրած հրամանագիրը համարում էին չափազանց խիստ։ Ըստ Օբամայի վարչակազմի՝ նման կիբերհարձակումները ծրագրվում էին չափազանց մանրամասնորեն և չէին խախտում այս կամ այն ժամաակահատվածում ընթացող էլեկտրոնային լրտեսության գործողությունները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.