Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալները գերի են վերցրել երեք ավտոբուսների ուղևորների

Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգում «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամները առևանգել են երեք ավտոբոսների ուղևորների։ Այս մասին հայտնում է աֆղանական 1TV հեռուստաալիքը։

««Թալիբան» շարժման զինյալները կանգնեցել են Թաքհարից Քաբուլ գնացող երեք ավտոբուսներ և գերի վերցրել բոլոր ուղևորներին։ Նրանց փրկելու համար զորքեր են ուղարկվել․ ընթանում են ինտենսիվ մարտեր», - ասվում է հեռուստաալիքի թվիթերյան գրառման մեջ։

Առևանգված ուղևորների թիվը հայտնի չէ։

Tolo News լրատվականը, հղում կատարելով ուևորափոխադրմամբ զբաղվող ընկերություններից մեկին, նշում է, որ ավտոբուսներում կարող էր լինել շուրջ170 մարդ։

Կունդուզ նահանգում աֆղանական անվտանգության ուժերի ներկայացուցչի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին։ Նրա հայտնած տեղեկությունների համաձայն՝ զինյալներն առևանգված ուղևորներին բերել են Նիկպե կոչվող գյուղ, ուր ավելի ուշ եկել են նաև անվտանգության ուժերի ստորաբաժանումներ։

Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել էր թալիբների հետ զինադադարի մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.