Իրանի նախագահը զինվորականներին կոչ է անում պատրաստ լինել թշնամական տերությունների դեմ պայքարի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հյատարարել է պաշտպանական հզոր պոտենցիալ ստեղծելու ահրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է իրանական IRIB գործակալությունը։

«Մենք պետք է պատրաստ լինենք կռվել ռազմական տերությունների դեմ, որոնք ոտնձգություններ են իրականացնում մեր տարածքների և ռեսուրսների նկատմամբ։ Եթե մենք ուժեղ չլինենք, ապա մեզ կոչնչացնեն», - ասել է Ռոհանին։

Նրա խոսքով՝ Իրանը երբեք ագրեսիա չի դրսևորել այլ պետությունների նկատմամբ։ «Մեր երկիրը հագեցած է բացառապես պաշտպանական ներուժով», - հավելել է Իրանի նախագահը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը չի հարձակվում Իրանի վրա միայն այն պատճառով, որ Թեհրանը հզոր հակառակորդ է։

«Վաշինգտոնում լավ են հասկանում, որ մենք ուժեղ ենք, և թե ինչ կարժենա դա նրանց համար։ Կոնգրեսի անդամները որոշել են, որ մեզ հետ չի կարելի պատերազմել։ Նրաք լավ գիտեն մեր պոտենցիալը», - ասել է Ռոհանին։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5474760

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.