Կիմ Չեն Ընը ուղերձ է հղել Կուբայի իշխանություններին

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ուղերձ է հղել Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելին և Կուբայի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռաուլ Կաստրոյին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կուբական հեռուստաընկերությանը։

Նշվում է, որ նամակները պաշտոնյաներին փոխանցել  է Կորեայի աշխատանքային կուսակցության ղեկավարի տեղակալ Ցոյ Յոն Հոն, որն աշխատանքային այցով Կուբայում է։ Ուղերձի բովանդակության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Օգոստոսի 21-ին Յոն Հոն հանդիպում է ունեցել Դիաս Կանելի հետ։ Կուբական աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և միջազգային օրակարգի՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հավանան և Փհենյանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել դեռ 1960 թվականին։ Այս տարվա ապրիլին Դիաս Կանելը երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Ռաուլ Կաստրոյին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.