Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Երևան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քիչ առաջ Անգելա Մերկելի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Գերմանիայի կանցլերին օդանավակայանում դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անգելա Մերկելը կայցելի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.