Անգելա Մերկելը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Նշվում է, որ Անգելա Մերկելին ուղեկցում էին Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Գերմանիայի կանցլերը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

«Արմենպրես»-ը հիշեցնում է, որ 2005 թ. հունիսի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշում է ընդունել: 2015 թ. ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ է հանդես եկել ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկին, իսկ 2016 թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.