Իրանի հոգևոր առաջնորդը սպառնում է դուրս գալ միջուկային համաձայնագրից

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրից Թեհրանի հնարավոր դուրս գալու մասին, եթե վերջինս չհամապատասխանի իրենց ազգային շահերին։

«Միջուկային համաձայնագիրը նպատակ չէ, այլ՝ միջոց։ Եթե այն չհամապատասխանի մեր շահերին, ապա մենք դուրս կգանք դրանից», - հայտարարել է Խամենեին։

Նա նշել է, որ համաձայնագրի պահպանման համար «եվրոպացիները պետք է ընդունեն Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը»։

«Ես դեմ չեմ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակելուն, սակայն պետք չէ ամեն ինչ կապել դրա հետ», - հավելել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5502626

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.