Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Նշվում է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև երկկող համագործակցությանն առնչվող թեմաներ։

Այս ամսվա ընթացքում Շոյգուն և Աքարը արդեն անցկացրել են երկու հանդիպում։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին՝ Մոսկվայում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում հումանիտար իրավիճակը, փախստականների վերադարձի հարցը, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը։

Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել այս ամսվա 24-ին, որին մասնակցել է նաև Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը։ Այս հանդիպմանը նույնպես քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը և երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.