ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ չի համաձայնեցրել Ելցինի և Քլինթոնի հեռախոսզրույցի գաղտնազերծումը

Ամերիկյան կողմը Կրեմլի հետ չի համաձայնեցրել ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հեռախոսազրույցի գաղտնազերծումը, որի ընթացքում հիշատակվել է Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Չեն համաձայնեցրել, խորհրդակցություններ չեն անցկացվել», - ասել է Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ գոյություն ունի խոսակցությունների և հեռախոսազրույցների ձայնագրությունների գաղտնազերծման պրակտիկա։

«Դրանք միշտ չէ, որ ենթակա են գաղտնազերծման։ Որպես կանոն, չեն գաղտնազերծվում այն փաստաթղթերը, որոնք վերաբերվում են գործող քաղաքական գործիչներին։ Սա համաշխարհային պրակտիկա է», - ընդծել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի անվան գրադարանը հրապարակել էր Բորիս Ելցինի և Քլինթոնի՝ 1999 թ․ տեղի ունեցած մի հեռախոսազրույց, որում ՌԴ առաջին նախագահը բացատրում էր, թե ինչու է որպես իր փոխարինող ընտրել Վլադիմիր Պուտինին։

Հեռախոսազրույցի ընթացքում Ելցինն ասել է, որ առաջիկայում Պուտինը և Քլիթոնը կծանոթանան։

Աղբյուր՝  http://tass.ru/politika/5510296

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.