Իրաքը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռի համար

Իրաքն արգելել է իր օդային տարածք մտնել ռուսական ռազմական ինքնաթիռի։ Ռուսական ռազմաօդային ուժերի Ту-154М ինքնաթիռը Մոսկայից ուղևորվելիս է եղել սիրիական Լաթաքիա, սակայն ստիպված է եղել վերադառնալ Իրան։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Al-Masdar News-ին։

Նշվում է, որ ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, կրկին փորձելու է թռչել Իրաքի տարածքի վրայով, որպեսզի հասնի Սիրիա։ Բաղդադը դեռ չի հայտնել այդ որոշման պատճառները։

Interfax-ի փոխանցմամբ՝ ռուսական ինքնաթիռները Սիրիա են մեկնում Իրաքի կամ Թուրքիայի տարածքով։ Անկարան նույնպես ռուսական ինքնաթիռներին արգելում է մտնել իր օդային տարածք, սակայն օդանավերը մի քանի անգամ թռիչքներ իրականացրել են այս երթուղիով։

Սիրիան և Իրաքը համաձայնագիր են ստորագրել, որ Իսլամական պետության կամ այլ ահաբեկչական խմբավորումների հարձակումների ժամանակ երկու երկրները պետք է բացեն իրենց օդային սահմանները օգնության հասնող պետությունների ինքնաթիռների համար։

 Ту-154М ինքնաթիռն, ամենայն հավանականությամբ, զինծառայողներ էր տեղափոխում Հմեյմիմ ավիաբազա։ Այդ իսկ պատճառով, Բաղդադի որոշումը Մոսկվայի մոտ հարցեր է առաջացնում։

Աղբյուր՝  https://lenta.ru/news/2018/08/31/iraq/

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.