Մենք չպետք է որևէ մեկից թույլտվություն հարցնենք ռուսական Ս-400 համակարգը գնելու համար․ Էրդողան

Անկարան որևէ մեկից թույլտվություն չի հարցնելու ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգը ձեռք բերելիս։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք Ս-400-ի հարցով պայմանագիր ենք կնքել Ռուսաստանի հետ։ Ոմանց դա անհանգստացնում է։ Ներողություն, բայց մենք չպետք է որևէ մեկից թույլտվություն խնդրենք», - ասել է էրդողանը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ, չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, իրենք շատ մոտ ապագայում արդեն ձեռք կբերեն ռուսական զենիթահրթիռային համակարգերը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Ս-400-ի ձեռքբերման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ Անկարան պետք է գնի զենիթահրթիռային այս համակարգի երկու մարտկոց։

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային այս համաձայնագրի համար։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի խոսքով՝ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան Ֆ-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարման վրա։

Ի պատասխան՝ Անկարան հայտարարեց, որ միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները փորձի կենսագործել հնչեցրած սպառնալիքները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.