ԱՄՆ-ը փորձում է հավաքագրել ՌԴ քաղաքացիների․ Կրեմլ

ԱՄՆ-ը վերջին տարիներին սկսել է ակտիվորեն հավաքագրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բանն այն է, որ ԱՄՆ-ը վերջին տարիներին իրոք սկսել է շատ կոպիտ կերպով աշխատել հետախուզության ոլորտում՝ փորձելով ՌԴ քաղաքացիներին հավաքագրել՝ երբեմն նրանց վրա գործադրելով հոգեբանական կամ այլ տեսակի ճնշումներ», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ նման նորությունները ստիպում են մտածել շատ բաների մասին և հաստատում են, որ Միացյալ Նահանգները գործարկում են ռուսների հավաքագրումը։

«Հաշվի առնելով, որ այնպիսի ձեռնարկատերերը, ինչպիսիք են Օլեգ Դերիպասկան, հանդիսանում են, այսպես ասենք, խոշոր բիզնես ոլորտների ղեկավարներ, որտեղ աշխատում են տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր մարդիկ ռուսական տնտեսության շատ զգայուն ոլորտներում՝ ապա կարծում եմ, որ նման օրինակներն ամենացայտուն կերպով են խոսում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտելու փորձերի մասին», - ընդծել է Պեսկովը։

Խոսելով ռուս այլ բիզնեսմենների մասին, որոնք նույնպես կարող են նման ճնշումների ենթարկվել՝ Կրեմլի մամուլի խոսնակը խորհուրդ է տվել այդ հարցով դիմել հենց իրենց։

Ավելի վաղ The New York Times թերթը գրել էր ռուս 6 ձեռնարկատերերի հավաքագրելու ամերիկյան իշխանությունների անհաջող փորձերի մասին։ Նշվում էր, որ մասնավորապես՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը փորձել են հավաքագրել և սեփական ինֆորմատոր դարձնել Օլեգ Դերիպասկային։

Աղբյուր՝  https://ria.ru/politics/20180903/1527729258.html?referrer_block=index_ma...

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.