New York Times-ը պետք է ներողություն խնդրի Թրամփից․ Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը կարծում է, որ New York Times թեթը վարկաբեկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պետք է ներողություն խնդրի։

Ավելի վաղ այս թերթում հոդված էր հրապարակվել ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցչի մասին, որը պատմում էր Թրամփին հակազդել փորձող գործիչների մասին, որոնք չեն կիսում նախագահի տեսակետները։

«Մենք հիասթափված ենք, սակայն զարմացած չենք, որ թերթը որոշել է հրապարակել այդ թշված և անխոհեմ նյութը։ Այս, այսպես կոչված, «հեղինակավոր թերթի» հերթական դրսևորումն է․ նրանք պետք է ներողություն խնդրեն, ինչպես նախագահական ընտրություններից հետո Թրամփի քարոզարշավը խայտառակ կերպով լուսաբանելու համար։ Սա լիբերալ լրատվամիջոցների՝ նախագահին վարկաբեկելու ջանքերի հերթական օրինակ է», - հայտարարել է Սանդերսը։

Նրա խոսքով՝ Թրամփը ձևավորել է «համարձակ և հավակնոտ օրակարգ, կատարում է իր խոստումները, իսկ այս կարճ ժամանակահատվածում նրա ձեռքբերումներն ուղղակի ապշեցնող են»։

«Այս հոդվածի հետևում կանգնած անձնավորությունը իր պետությունը չի դնում առաջին տեղում․ նա իրեն ավելի բարձր է դասում մեր ժողովրդի կամքից։ Այդ վախկոտը պետք է հեռանա», - շարունակել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։

Նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի մասին քննադատական հոդվածները շատացել են ԱՄՆ Կոնգրեսի՝ առաջիկա նոյեմբերի 6-ին կայանալիք ընտություններին ընդառաջ։ Հաղթանակի դեպքում դեմկրատները կարող են գործնականում զրկել ամերիկյան վարչակազմին բարեփոխումներ կատարելու հնարավորությունից։ Ներկայում Կոնգրեսի երկու պալատներում գերակշռում են նախագահ Թրամփի կուսակիցները՝ հանրապետականները։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180906/1527913365.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.