Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 25 մարդ

Ավելի քան 25 մարդ է զոհվել, ևս 95-ը՝ վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ՝ սեպտեմբերի 5-ին, տեղի ունեցած պայթյունների հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է Xinhuanet գործակալությունը։

Նշվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի արևելյան մասում գտնվող սպորտային համալիրում, որտեղ այդ պահին մրցույթ էր անցկացվում։ Նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկ նյութն այստեղ էր բերել մահապարտ-ահաբեկիչը։ Երկրորդ պայթուցիկը տեղադրված է եղել մեքենայում և գործարկվել է նշված սպորտային համալիրից ոչ հեռու։

Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհի և 70 վիրավորի մասին։ Տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.